Բաքուն Երևանին առաջարկում է բանակցություններ սկսել սահմանազատման և սահմանագծման հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

1

Բաքուն Երևանին առաջարկում է սկսել երկկողմ բանակցություններ սահմանի  դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 43-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հայաստանի հետ պետական ​​սահմանի՝ 30-ամյա բռնազավթումից ազատելուց հետո Ադրբեջանը ներկայումս կառուցում է սահմանի վերահսկողության ենթակառուցվածքներ պետական ​​սահմանի ամբողջ երկայնքով: Մենք առաջարկում ենք Հայաստանին սկսել երկկողմ բանակցություններ սահմանազատման և սահմանագծման հարցով: Ադրբեջանն ակնկալում է դրական արձագանք Հայաստանից», - ասել է Բայրամովը։

--00—ԼՄ