Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ff

 

Այսօր՝ ապրիլի 30-ին, վրարեթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Վլադիմիր Գ.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ն. Ս.-ին։



Shamshyan-ը հաղորդում է՝ վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։





Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00—ՍՊ