Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

շա

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Վարուժան Անդրեասյանի վարած «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:



Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ