ՔՊ-ն «մեկուսացրել է» Civic-ի լրագրողին ու ընտրում է, թե որ լրատվամիջոցներին ինտերվյու տա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

լր.

Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը հարվածել է իշխանությանը պատկանող Civic կայքէջի լրագրող Դավիթ Լևոնյանին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի մասին կեղծ ու ստահոդ լուրեր տարածելու համար։

Հիշեցնենք, որ Լևոնյանը հայտարարել էր, թե Բագրատ սրբազանը «ԿԳԲ-ի գործակալ է», որը ՌԴ-ից «փող է ստանում» Հայաստանում հեղաշրջում անելու համար։

Այս միջադեպից հետո 24News-ի նկարահանող խումբը փորձում էր նաև մեկնաբանություն վերցնել Լևոնյանից, ում հետ անմիջապես կատարվել է դեպքը։ ՔՊ-ում, սակայն, որոշեցին «մեկուսացնել» նրան, որպեսզի վերջինս պատասխանի բացառապես իրենց ընտրած լրատվամիջոցների հարցերին։ Մենք, իհարկե, դատապարտում ենք ցանկացած բռնություն, սակայն անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված ՔՊ-ի այս գործելաոճը՝ արգելել պատասխանել լրագրողին այլ լրատվամիջոցների հարցերին։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ