Կիրանցի անչափահաս աղջիկներին հրավիրել են ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

բ

Համացանցում տեղեկություն էր տարածվել, որ.

«Կիրանցում ապրիլի 26–ին ոստիկանների հետ տեղի ունեցած բախումների դեպքով 3 անչափահաս աղջկա հրավիրել են քննչական բաժին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Նրանք մեղադրվում են պաշտոնյաների գործողություններին խոչընդոտելու մեջ»,- այս մասին NEWS.am–ին հայտնել էին Կիրանցից։

24News-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտե, որտեից ի պատասխան մեր հարցին, մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշեց.

«Քննչական կոմիտեն քրեական վարույթներով կատարվող քննչական գործողությունների և դրանց առնչվող անձանց մասին տեղեկատվություն չի հրապարակում ընդհանրապես։ Սակայն տվյալ դեպքում հրավիրվող անձինք այդ իրադարձություններից հետո դիմել էին բժշկական հաստատություն, բուժօգնություն ստանալու համար։ Եվ բնական է, որ նրանց հետ պետք է անհրաժեշտ քննչական գործողություններ կատարվեն, իրենց հայտնի տեղեկություններն ու տվյալները փոխանցեն վարույթն իրականցնող մարմնին»,- նշեց Աբրահամյանը, հավելելով նաև, որ  քննչական մարմին միայն քրեական հետապնդում հարուցելու համար չեն անձինք հրավիրվում։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ