ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Իրանն աջակցում է իր բարեկամներին, այդ թվում՝ Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Նրա խոսքով՝ որոշ երկրներ ահաբեկչությունն օգտագործում են որպես իրենց նպատակներին հասնելու գործիք, սակայն այն սպառնալիք է համարվում տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրների համար․
«Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ուժեղ և ընդհանուր վճռականություն»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
--00—ՍՊ