Սևանա լճի մակարդակը ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

սև.

Սևանա լճի մակարդակը ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.33 մ (28.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 16սմ-ով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Արփա-Սևան ջրատարով ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.941մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 28-ը ներառյալ՝ 60.868մլն. մ³:

--00—ԼՀ