Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

440800832_826314979526001_6988062957962025562_n

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել այս ուղղությամբ առկա հեռանկարների շուրջ։

Մասնավորապես, նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը կարող է լավագույնս ծառայել Ծոցի երկրները Սև Ծովին կապելու երկարաժամկետ նպատակին։

Զրուցակիցները նաև քննարկել են առևտրի, ենթակառուցվածների զարգացման, գյուղատնտեսության և հնարավոր այլ ոլորտներում կատարական ընկերությունների ներգրավվածության մեծացման հարցեր:

--00—ՅՄ