Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

չին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10 պետական ​​այցեր կկատարի հիշյալ երեք երկրներ», - Հուա Չունինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

 --00—ԼՀ