Վաղը ձեր բողոքը հայտնեք, կառավարության ղեկավարը վաղը 17:00-ին Օպերայի դահլիճում կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Վաղը՝ ժամը 16:00 պետք է ներկա լինենք Ազատության հրապարակում և մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ կոչ անելով միջազգային հանրության ներկայացուցիչների ներկայությամբ բողոք արտահայտել Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իշխանությունների գործողություններին․ 

«Քաղաքացիներ, դուք, ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի լինել այնտեղ և արտահայտել իր անհամաձայնությունը, իր բողոքը՝ հստակ ցույց տալով, որ մենք համաձայն չենք այն քաղաքականության կամ ռազմավարության հետ, որը կոչեք ինչպես ուզում եք, որը վերաբերում է սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացին»,- նշել է նա։ 

Նշենք՝ վարչապետ Փաշինյանը այդ օրը մասնակցի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի միջոցառմանը։ 
 

Հիշեցնենք՝ վաղն առավոտից կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողությունները ՀՀ ողջ տարածքում։

--00—ՍՊ