Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

photo_2024-04-28_23-58-42

Ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մարդատար գնացքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գագիկ Առաքելյանն  ու Սարգիս Հակոբյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

--00—ՅՄ