Սուրենավան գյուղում բախվել են Opel-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

վթ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 75-ամյա Սուրեն Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և 26-ամյա Գևորգ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

2 վարորդներն ու Opel-ի ուղևոր Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Գայանե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

--00—ԼՀ