Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Screenshot_12

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Պետության սահմանները գծվում են մարդկանց, իսկ Հայրենիքի սահմանները՝ Աստծո կողմից։ Հայրենիք չգնահատողը պետության արժանի չէ։ Պետությունը Հայրենիքի մասն է ու դրսեւորման ձեւը։

Անթույլատրելի է հակադրել Հայրենիքն ու Պետությունը։ Աստված, Ազգ եւ Հայրենիք ՝ սրանք են անփոփոխ արժեքները։

Հայրենիքը մշտական է ու հավիտենական, պետությունը՝ փոփոխական։ Պետության սահմանները կարող են ե՛ւ ընդարձակվել,  ե՛ւ  փոքրանալ։ Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված։ Առանց Հայրենիք պետություն չկա։

Հայրենիք ուրացողը կուրանա ե՛ւ Ազգ, եւ՛Պետություն, ե՛ւ Աստված»։

--00—ՅՄ