Հայրենականի տարիներին ձևավորված կապերը կմնան հուսալի հիմք. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

պպ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, հայտնում է Կրեմլը։



Շնորհավորանքներ են հղվել նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։



Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ձևավորված եղբայրական բարեկամության կապերը կմնան հուսալի հիմք հարաբերությունների զարգացման համար։

 

--00—ԱՊ