Ադրբեջանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի փոխնախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

էր

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ: Այս մասին հայտնում է  ermenihaber.am-ը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հաջորդիվ տեղի է ունենալու ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպում, ինչից հետո ստորագրվելու է «Թուրքիայի և Ադրբեջանի միջև խառը տնտեսական հանձնաժողովի 11-րդ նստաշրջանի» մասին արձանագրությունը:

Կողմերը մասնակցելու են Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողովին ևս: Նախատեսվում է նաև Յըլմազ-Ասադով համատեղ մամուլի ասուլիս:

 --00—ԼՀ