Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

l-YTaNfowRUO

2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալները 30.4 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 723 մլրդ 685 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Այս տարվա մարտին արդյունաբերական արտադրության ծավալները կազմել են 262 մլրդ 483.8 մլն դրամ՝ 0.2 տոկոսով գերազանցելով փետրվարի և 33.5 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշները:  

Ընդ որում՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման արդյունքում ստացված արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 4.6 տոկոսով՝ կազմելով 104 մլրդ 802.5 մլն դրամ: Դրանից 34 մլրդ 752.2 մլն դրամի ծավալն ապահովվել է այս տարվա մարտին: Դա 1.7 տոկոսով գերազանցում է 2024-ի փետրվարի ցուցանիշը, սակայն 7.5 տոկոսով զիջում է նախորդ տարվա մարտի արդյունքին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ