Flyone Armenia ավիաընկերության Gulfstream G450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1136612

Ազգային ավիափոխադրող Flyone Armenia ընկերության ձեռք բերած բիզնես ավիացիայի առաջին՝ Gulfstream G450 օդանավն արդեն Հայաստանում է․ ընկերությունը շուտով կկարողանա Հայաստանում և երկրի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին: Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։

Gulfstream G450-ը բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն հարմարավետությամբ։ Այս մոդելի՝ առանց կանգառ թռիչքի հեռահարությունը հասնում է ավելի քան 8000 կիլոմետրի․ Gulfstream G450-ի սրահի ոճային ինտերիերը բարձրաճաշակի և գերհարմարավետության կատարյալ ներդաշնակություն է։

ւհֆգ

«Սա ինձ համար ամենամեծ ուրախություններից մեկն է․ Հայաստանը  կարողացավ այսօր տարածաշրջանում իր տեղը գտնել նաև բիզնես ավիացիայում, և ունենք լավագույն օդանավերից մեկը, պարծենալու մի բան՝ Golfstream 450-ը։ Աշխարհում շատ չեն երկրները, որտեղ կան նման օդանավեր: Բիզնես ավիացիայի համար Հայաստանը շատ լավ խաչմերուկ է, որովհետև բոլոր վայրերից կարող են գալ և շարունակել իրենց ճամփորդությունը:  Հայաստանի համար շատ կարևոր է այն, ինչ անում ենք: Մենք ավիաընկերություն ենք, որը պետք է աշխատի նաև բիզնեսի և կորպորատիվ ուղևորների համար»,- նշել է SIL CAPITAL ընկերության նախագահ, FLYONE ARMENIA-ի համահիմնադիր Էդուարդ Սուքիասյանը:

ւհֆգ

G450-ի սրահը բաժանված է գոտիների․ թռիչքային անձնակազմն այլ զոնայում է և ուղևորները մասնավոր առանձին տարածքում գտնվելու հնարավորություն ունեն։ Բարձր առաստաղը և նստատեղերի միջև մեծ հեռավորությունը թույլ են տալիս ուղևորներին թռիչքի ընթացքում անկաշկանդ տեղաշարժվել և ազատ զգալ: Գերժամանակակից այս բիզնես-ջեթը նախատեսված է մինչև 16 ուղևորի համար՝ անհատական էլեկտրական կառավարմամբ նստատեղերով։ Ներքին Wi-Fi ցանցի ընդգրկմամբ՝ FLYONE ARMENIA-ն գործարար ճանապարհորդներին կապահովի անխափան կապով թռիչքի ողջ ընթացքում: Այս գերհարմարավետ բիզնես ինքնաթիռը նախատեսված է ճանապարհորդության լայն աշխարհագրության համար․ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, նույնիսկ անդրատլանտյան ուղղություններ։

ւհֆգ

Flyone Armenia -ի Gulfstream G450-ն իր ուղևորների համար ապահովում է անվտանգ և արդյունավետ ճանապարհորդություն: Այս ձեռքբերումը հավաստում է մշտապես նորարարություններ և ծառայությունների բազմազանություն բերելու՝ Flyone Armenia-ի վճռականությունն ու հանձնառությունը:

--00—ՅՄ