Մեկնարկում են Երևան - Սամարա - Երևան երթուղով չվերթերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

թռիչքներ

2023թ. մարտից մեկնարկում են Երևան - Սամարա - Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Այդ մասին տեղեկանում ենք FlyOne Armenia-ի տարածած հաղորդագրությունից։ 

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

 

--00—ՍՊ