ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

1621518910_1268676

Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա։ Այս մասին «The Moscow Times»-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը արդյո՞ք նշանակում է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Հայաստան, նրան «կձերբակալեն»։

«Կան միջազգային արդարադատության հստակ որոշումներ պետությունների ղեկավարների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ի՞նչը ստիպեց Հայաստանին ապասառեցնել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը, հենց այն փաստը, որ Ռուսաստանի երաշխիքները մեր ինքնիշխան սահմանների վերաբերյալ չեն գործել։ Մենք Միջազգային քրեական դատարանը համարում ենք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի կանխարգելիչ երաշխիքներից մեկը։ Եվ որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից Հայաստանի տարածքում իրականացված ռազմական հանցագործությունները կուսումնասիրվեն, և մեղավորները կպատժվեն ՄՔԴ որոշմամբ»,-ասել է նա։

--00—ՅՄ