Սրբազանի առաջնորդած բողոքը համակրում ենք, ՀԱԿ-ում ազատ են՝ կարող են միանալ, կուսակցական որոշում չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հիմքը համաժողովրդական բողոքն է այն անգլուխ և միակողմանի քաղաքականության դեմ, որն այսօր տանում է Հայաստանի իշխանությունը, Փաշինյանի վարած քաղաքականությունից տարբեր ձև են բողոքում։ Մենք կհետևենք շարժմանը, կուսակցական որոշում չկա, ՀԱԿ-ում ազատ են՝ կարող են միանալ, հնարավոր է որոշակի զարգացումների դեպքում հանդես գանք հայտարարությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա նշել է, որ ակցիաների ժամանակ ինչ-որ պահի պետք է ձևակերպվի քաղաքական օրակարգը և գործողությունների ծրագիրը․  «Բայց մենք դա ձևակերպողների մեջ չենք, և չենք էլ կարող ուրիշների փոխարեն որոշում կայացնել։ Ամեն դեպքում, չի կարող ժողովրդի մեծ զանգվածի հավաքի դեպքում չլինի գործողությունների ծրագիր ու քաղաքական օրակարգ»,-ասել է Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ