ՀՀ իշխանությունները կարող էին կանխել պատերազմը, նրանք ի վիճակի չեն լուրջ հարցեր լուծել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Իշխանությունը, որի գործողությունները բերել են այնպիսի պատերազմի, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում, մեղավոր է։ Այս մասին 24TV-ի «Позиция» հաղորդման շրջանակներում հայտարարել է իսրայելցի քաղաքական վերլուծաբան, այդ երկրի հատուկ ծառայություններից մեկի նախկին ղեկավար Յակով Կեդմին։ 

«Հայաստանի այսօրվա իշխանությունն ուներ բավարար գործիքներ, որպեսզի թույլ չտար պատերազմը։ Ավելին, վերջնարդյունքում նա կարող է ստանար շատ ավելի լավ պայմաններ, քան ունի այսօր Հայաստանը։ Երկրորդ, պատերազմի նախապատրաստումը, բանակի վիճակը ցույց տվեց, որ իշխանություններն ի վիճակի չեն լուծելու լուրջ խնդիրներ», - ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ