ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ֆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի թիմում այլեւս չի քննարկվում Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը։ Բրյուսելում կայացած ապրիլհինգյան հանդիպումից հետո այս թեման իսպառ փակվել է ներկուսակցական հարթակում: Մինչդեռ այդ հանդիպումից առաջ գրեթե 24/7 ռեժիմով փակ հավաքներ ու քննարկումներ էին անցկացնում այս թեմայով, հրատապ համարում այդ անդամությունը, որը պետք է բերեր Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ իրենց թիմի հաղթանակն էին համարում։

Թե որն է այս թեման այլեւս չքննարկելու պատճառը, իշխանական աղբյուրները դժվարանում են հստակ պատասխանել, ենթադրում են՝ Փաշինյանը հարցն օրակարգ կբարձրացնի պատեհ պահին, ինչպես բրյուսելյան հանդիպումից առաջ, երբ հույս ուներ մեծ գումարներ ստանալ Արեւմուտքից եւ փիառ իմաստով դա օգտագործել, մինչդեռ ստացավ ընդամենը 350 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցության խոստում՝ առաջիկա 4 տարիների համար»։



Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ