Հայաստանը ձգտում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

1135869

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա 30-ամյակի կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ոգեկոչելով Հարավաաֆրիկյան Հանրապետության Ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին»,-նշված է նախարարության գրառման մեջ։

ՀՀ ԱԳ նախարարությունը հավելել է, որ Հայաստանը ձգտում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային արդարության ընդհանուր արժեքների վրա։

--00—ՅՄ