Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ֆֆ

Էապես ձգձգվել է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը։ Այդ մասին ԵԱՏՄ նիստում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ հայկական կողմը ըմբռնումով է մոտենում գործընթացին․



«Բայց համարում ենք՝ այս գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում։ Բազմիցս նշել ենք, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չկարգավորված հարցերի շուրջ հետագա կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու նպատակով»,- ասել է Փաշինյանը։ 

--00—ՍՊ