Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

l-tH82Cfcofw

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից յուրաքանչյուրը մտածում է մեր երկրի պետականության ու Հայրենիքի ճակատագրի մասին, եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի ու հայրենասիրության բարձրագույն իդեալների։

Բագրատ Սրբազանի հոգևոր առաջնորդությամբ Տավուշի շարժումը դարձել է մեր ընդհանուր լուսավոր ապագայի անսպառ հույսի խորհրդանիշը, որին մասնակից մեր յուրաքանչյուր հայրենակից ի ցույց է դնում իր խորին սերն ու հարգանքը դեպի մեր երկրի պատմությունը, մշակույթը և ազգային հոգեկերտվածքի այլ խորհրդանիշները։ Սրբազանը, քարոզելով սեր և հարգանք բոլորի ու յուրաքանչյուրի հանդեպ, հիշեցնում է միասնության, համերաշխության և համախմբման կարևորության մասին, քանի որ ըստ Սրբազանի, նույնիսկ նրանք, ովքեր ժամանակավորապես մոլորված են, ճանապարհ կգտնեն դեպի արդարության և հավասարության իդեալների ընդհանուր ձգտումները օրենքի և հասարակության առջև:

Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք՝ մեզանից յուրաքանչյուրին պատասխանատվության կանչելով, քանի որ ոտնահարված են մեր և մեր երկրի իրավունքներն ու ազատությունները։

Կո’չ ենք անում ձեզ, հարգելի՜ հայրենակիցներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ Բագրատ Սրբազանին, վաղը՝ մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում։

Մեր համընդհանուր միասնությունը կլինի մեր հավաքական պատասխանը ժամանակի մարտահրավերներին՝ մեր ժողովրդին ամուր և անխորտակելի դարձնող իդեալներին նվիրվածության մեր հրապարակային վկայությունը:

Եկեք միասին «այո» ասենք մեր պատկերացրած այն աշխարհին, որտեղ հարգանքն ու հայրենիքի հանդեպ սերը մեզանից յուրաքանչյուրի սոցիալական ներդաշնակության և բարեկեցության հիմքն են: Եկեք մաս կազմենք մի իրադարձության, որն ակնհայտորեն մնալու է պատմության մեջ որպես անաչառության, ազնվության և եղբայրական սիրո օրինակ բոլոր համախոհների միջև:

--00—ՅՄ