Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

photo_2024-05-08_12-44-27

Մայիսի 8-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել:

Մասնավորապես ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը կոպիտ վայրէջք է կատարել շասսիի (Ինքնաթիռի կենտրոնական հատվածում, դեպի ներքև տեղադրված անիվներ) անսարքության պատճառով:

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ չնայած կոշտ վայրէջքին տուժածներ չկան:

Կադրերը տեսանյութում:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ