Պայքարը կասեցնել հնարավոր չէ ո’չ ոստիկանի դուբինկայով, ո’չ էլ նիկոլական նարատիվներով. Լիլիթ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

 

Վաղը պետք է ժողովրդական իմպիչմենտ հայտնել Փաշինյանին, իշխանությունը հիստերիայի մեջ է, ինչ ասես` չպիտակավորեցին այդ լուսավոր մարդուն՝ Բագրատ Սրբազանին։ Ատելության, ֆեյքերի ֆաբրիկայի զորաշարժ է հայտարարվել Սրբազանի դեմ, բայց պիտակ չի կպնում նրան, քանի որ այն ազնիվ ու սրբազան պայքար է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։



«Փաշինյանի վարկանիշը խայտառակ վիճակում է, ցուցիչը եղավ պետդեպի ու իրավապաշտպան կազմակերպության ներկայացրած զեկույցը ոստիկանական գործողությունների դեմ։ Ոստիկանական համակարգում խուլիգանական, պատժիչ բանդաներ են գործում, խայտառակ ոստիկանապետություն է։ Պայքարը կասեցնել հնարավոր չէ, ո’չ ոստիկանի դուբինկայով, ո’չ էլ նիկոլական նարատիվներով»,-ընդգծեց պատգամավորը։







 Մանրամասները՝ տեսանյութում։



Հերմինե Միքայելյան