Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

դո

Երևանում ապրիլի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Մարզերում ապրիլի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

 

 --00—ԱՊ