ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

գ

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»։ 



--00—ՍՊ