Հայաստանում կարևորել են Օմանի Սուլթանության հետ հարաբերությունների զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

ֆֆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության պատվիրակությանը՝ Օդային տրանսպորտի տնօրեն Սալիմ Համեդ Ալ Հուսեյնի գլխավորությամբ։ Հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ 

ՏԿԵ փոխնախարարը կարևորել է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով՝ ընդգծելով տուրիզմի, ինչպես նաև օդային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը նշել է, որ Օմանի Սուլթանությունը տուրիզմի ոլորտում մեծ պոտենցիալ ունեցող երկիր է և Հայաստանի համար համագործակցության խորացումը օգտակար կլինի։

Այս կոնտեքստում Մ․ Խաչատրյանը շեշտել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը։

Օմանի Սուլթանության Օդային տրանսպորտի տնօրեն Սալիմ Համեդ Ալ Հուսեյնը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և շեշտել իրենց երկրի պատրաստակամությունը օդային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը խորացնելու շուրջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կնքվելիք երկկողմ համաձայնագրի մանրամասները։

--00—ՍՊ