Բոլորի շահերից է բխում ԵԱՏՄ-ի զարգացումը, լավ գործընթաց է․ Պեսկովը՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

պռ

Դմիտրի Պեսկովին ճեպազրույցի ժամանակ հարցրել են՝ որքան մեծ են ռիսկերը, որ Հայաստանը կդադարեցնի իր անդամակցությունը ԵՏՄ-ին այնպես, ինչպես ավելի վաղ արել էր ՀԱՊԿ-ի դեպքում:

«Ի պատասխան կարող եմ մեկ բան արձանագրել՝ ինքնին ինտեգրացիոն գործընթացը շատ հաջող է», - հայտարարել Է Կրեմլի խոսնակը:

Նա նշել է, որ ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների առաջանցիկ զարգացումը և նրանց ՀՆԱ-ի զգալի մասը։ «Մասնակից երկրները գիտեն այդ մասին։ Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում զարգացնել ԵԱՏՄ-ն», - ընդգծել Է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն վերջին երկու տարիներին աճել է ռեկորդային տեմպերով։ Այդ ցուցանիշով հանրապետությունն աշխարհում զբաղեցրել է 4-րդ տեղը։

Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի այդ աճը մեծապես պայմանավորված է ԵԱՏՄ անդամակցությամբ։

 

--00—ԱՊ