Քանի դեռ Ադրբեջանը կա, Հայաստանը խաղաղություն չի ունենալու, նրանցից մեկն է մնալու. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27 , 24News

Հիտլերից քիչ տարբերվող Ալիևի ֆաշիստական ​​ռեժիմի հետ խաղաղ գոյակցության հույս չկա։ Հիտլերն ատում էր հրեաներին, իսկ Ալիևը՝ հայերին։

«Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից՝ պանթյուրքիստական ​​նախագիծն իրականացնելու նպատակով, և քանի դեռ Ադրբեջանը կա, Հայաստանը խաղաղություն չի ունենա։ Նրանցից մեկը կմնա»,- «Регионы и мы» հաղորդաշարի ընթացքում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Քաղաքագետի կարծիքով, Հայաստանում կհաղթի այն ուժը, որը կստեղծի Ադրբեջանին հակազդելու ռազմավարություն, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացած են, բայց մեծ ներուժ կա՝ և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական, անհրաժեշտ է նաև զարգացնել դաշնակցային հարաբերություններն Իրանի հետ։

«Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա այսօր Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ մեր տարածաշրջանում ներգրավվելու հնարավորությունները սահմանափակ են, իսկ Մեծ Բրիտանիան Հայաստանի հետ հակոտնյա շահեր ունի»,- ընդգծեց է Միքայելյանը։

--00—ԼՀ