ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է 2022 թվականի ապրիլի 21-ին ընդունած որոշման գործողության ժամկետը՝ պահպանելով Ռուսաստանին առնչվող նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մուտք գործելու արգելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված նամակում։
«Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են արտակարգ իրավիճակ ստեղծել, հետևաբար, մեկ տարով երկարաձգում եմ Ռուսաստանի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը և արտակարգ լիազորությունները՝ ԱՄՆ նավահանգիստներում Ռուսաստանին առնչվող նավերի կայանման և տեղաշարժի կարգավորման վերաբերյալ՝ 10371 հռչակագրում շարադրածի համաձայն»,- նշված է Սպիտակ տան հրապարակած նամակում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ