Գուցե մեզանից շատերի համար սա վերջին հնարավորությունն է․ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

 

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպմանն սպասելիքներով։

«Գուցե մեզանից շատերի համար սա վերջին հնարավորությունն է՝ խաղալու կիսաեզրափակիչում կամ եզրափակիչում։ Դա հիանալի հնարավորություն է, բայց առայժմ մենք մտածում ենք միայն «Բավարիայի» դեմ խաղի մասին, որը շատ դժվար է լինելու։ Մեր մարզիչը չորս տարի է՝ այս թիմը կառուցելու վրա է աշխատում։

Մենք շատ ուժեղ թիմ ունենք, այդ պատճառով էլ շարունակում ենք պայքարել երեք ճակատով՝ տարբեր գավաթների համար։ Երեք-չորս օրը մեկ խաղալը ավելի լավ է, քան շաբաթը մեկ անգամ. դա նշանակում է, որ թիմը շարժվում է դեպի իր նպատակները»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ինտեր» – «Բավարիա» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 16-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել էին 2։1 հաշվով։

–00—ՍՊ