Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

sdh.thumb_

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ ««Աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը պացիֆիզմն ու խաղաղության աբստրակտ քարոզն են»։

Սա շատ լավ գիտակցելով՝ տարիներ անց հենց Լենինը պիտի քարոզեր խաղաղասիրություն ու պատերազմի անհապաղ ավարտ, որպեսզի կարողանար բանվորների ու գյուղացիների միջոցով գրավել իշխանությունը, որպեսզի դրանից հետո էլ սկսի նոր պատերազմ Ռուսական կայսրությունից իր պատճառով պոկված տարածքները վերադարձնելու համար։

Այսօր Հայաստանում կապիտուլիանտն ու իր խմբավորումը ժողովրդական կորցրած աջակցությունը ստանալու համար անդադար կրկնում են «խաղաղություն» բառը, որն իրականում նշանակում է նոր կապիտուլիացիա, պատերազմ և Հայաստանի թրքացում։

Կրկնում են, որովհետև լավ գիտեն մանիպուալցնելու և տեղեկատվական քարոզչության ազդեցության արժեքը։

Դա չանելու համար պետք է նաև տեղեկատվական տիրույթում պայքարել՝ փողոցին զուգահեռ»։

--00—ՅՄ