Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

image_750x_61e312bf9082d

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․

Նրանցից Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարել է, թե Սահմանադրությամբ եկեղեցին (կամ հոգևորականը) լիազորված չէ զբաղվել քաղաքականությամբ։

Օրենսդրի ներկայացուցչին պարզաբանում եմ, որ Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններով կաշկանդված են բացառապես պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք։ Մնացած բոլորը, այդ թվում Եկեղեցին ու հոգևորականները, նույն Սահմանադրության համաձայն իրավունք ունեն զբաղվելու ամեն ինչով, որն արգելված չէ օրենսդրությամբ։

Սա, կարծում եմ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պարտավոր էր իմանալ շատ վաղուցվածին»։

--00—ՅՄ