Սյունիքի մարզպետի և ՔՊ պատգամավորների հարաբերությունները լիցքաթափվել են «վերևների» միջոցով․ Հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 15, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի եւ մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորների հակամարտությունում ժամանակավոր հրադադար է: Լարվածության պիկին հասած հարաբերությունները լիցքաթափվել է «վերեւների» միջամտությամբ:

Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին ասել է՝ Սյունիքում խժդժություններ չհրահրել, մարզպետի գործերին չխառնվել, եթե գտնում է, որ ընդդիմադիր համայնքապետերի հետ պիտի շփվի, թող շփվի, դուք զբաղվեք կուսակցաշինական աշխատանքով։

Մեզ ասացին, որ պատգամավորներն ի գիտություն են ընդունել զգուշացումը եւ որոշել են հեռու մնալ՝ պատասխանատվությունը թողնելով կալավանցու ուսերին։ Շաբաթվա վերջին կկայանա ՔՊ Կապանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունը։ 7 հոգանոց խորհրդի նախագահ է ընտրվելու, ըստլուրերի, պատգամավոր, նկարիչ Դավիթ Դանիելյանը՝ Արայիկ Հարությունյանի սանիկը: Սակայն այս թեկնածության շուրջ կապանցի ՔՊ-ականները համակարծիք չեն, չի բացառվում, որ գծված սցենարում փոփոխություններ լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ