ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Անձնապաես ոչ ցանկություն, ոչ ձգտում, ոչ փափագ ունեմ վարչապետ դառնալու։ Այդ մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի՝ Աստված կտնօրինի»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սրբազանը, խոսելով շարժման վարչապետի թեկնածուի մասին, նշել էր՝ այն կորոշվի ժամանակի ընթացքում՝ ընդգծելով, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն այս ժողովրդի պահանջն է եղել, և որ այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է:
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ