Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Աբու Դաբի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

ֆֆ

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին որոշում է ստորագրել․



«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`



1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2024 թվականի մայիսի 13-15-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացման արարողությանը մասնակցելու նպատակով:



2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։ 



--00—ՍՊ