Ժողովուրդը ոտքի է կանգնել, հասկացել է՝ ինչ է կատարվում, Փաշինյանը մեզ պատերազմի է տանում․ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Ադրբեջանի շտաբի թելադրանքով իշխանությունը տարածքներ է տալիս, Բաքուն կարևոր դիրքեր է գրավում հետագայում Հայաստանը բլոկադայի մեջ գցելու համար՝ ինչպես Արցախում արեցին։ Փաշինյանը պարտության է ժողովրդին պատրաստում, ժողովուրդը սկսել է հասկանալ՝ ինչ է կատարվում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

«Հայ մնալու խնդիր է, ժողովրդի ընդվզումը դրա համար է, այս շարժումը սկսել է, քանի որ կեղծիքներ են մեզ հրամցնում։ Հիմա էլ վախեցնում են, թե քաղաքականությամբ մի զբաղվեք, Եկեղեցու գոյությունն արդեն իսկ քաղաքականություն է, օրհասական պահ է և նա պետք է իր ասեիքն ասի»,- ընդգծեց Կարապետյանը։

Անդրադառնալով իշխանության կողմից Եկեղցեու դեմ հնչող քննադատություններին՝ Կարապետյանը նկատեց․ «Եկեղեցին անարգելը վտանգավոր է, այն հատուցում է պահանջելու։ Նապոլեոնը անգամ չկարողացավ Եկեղեցին քանդել, Նիկոլը ևս չի կարող, Աստծո կողմից է հիմնված, անհատները կարող են սխալներ գործել, բաց եկեղեցին չի կարող սխալ լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ