Նիկոլ Փաշինյանի «ժողովուրդը» ողջունել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 18 24News  

Ղազինյան

Տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման բարձր առաքելության շրջանակներում Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից Հայաստանի արևմտյան սահմանին կանցկացնեն հարձակողական զորավարժություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը այս միջոցառմանը հրավիրվել են որպես պատվավոր հյուրեր՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՀՀ ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանի «ժողովուրդը» ողջունել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները և հաջողություն մաղթել բոլոր մասնակիցներին՝ Երևանից դեպի Ռուսաստան Նախիջևանով երկաթգծով շուտափույթ մեկնելու անզուսպ սպասումով»,- գրել է Ղազինյանը։

--00—ՄՀ