Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից։ Նրա ինքնազգացողությունը լավ է։ 

«Ինձ առաջադրված մեղադրանքն աղերս չունի ինձ հետ»,- մանրամասնել է Սուրեն Պետրոսյանը։ 

Հիշեցնենք՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանին ձերբակալել են Տավուշից, իբր խուլիգանություն կատարելու համար։ 

Պետրոսյանը Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնորդներից է․

«Տավուշի համար պայքարը շարունակվելու է»,- վստահեցրել է նա։ 

--00—ՍՊ