ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Մայիսի 7-ին Կրեմլում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում հավատարմագրված դեսպանների հետ միասին մասնակցել է ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը։
--00—ՍՊ