Մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկա է գտնվել Անասնաբուժի միջազգային օրվան նվիրված Գյումրիի ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ֆո

Արդեն հինգերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրության և գիտության արդիականացում՝ ՄԱՎԵՏԱ», ծրագրի  աջակցությամբ՝ այսօր Գյումրիում անցկացվել է «Անասնաբույժի աշխատանքը մարդու առողջության երաշխիքն է» կարգախոսով մարզային ֆորումը։

Տոնը լավ առիթ էր ստեղծել ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անասնաբույժներին իրենց նվիրված աշխատանքի համար։ Օրվա հերոսներին շնորհավորել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Ռազմավարական զարգացման գործակալության ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձիք։

 Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, իսկ նրանցից լավագույններին հանձնվել են շնորհակալագրեր։

--00—ԼՀ