ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ռադ

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ անդամ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալներ փոխանակելիս փոխգործակցության համաձայնագիրը։ 2023 թվականի հունիսին Սոչիում ստորագրված փաստաթուղթը մայիսի 6-ին հրապարակվել է իրավական ակտերի հարթակում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Համաձայնագիրը նախատեսում է ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման լիազոր մարմինների փոխգործակցության կազմակերպում, ԱՊՀ պետությունների տարածքում ռադիացիոն իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրում և ստացում, համաձայնագրի մասնակիցների տարածքում, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքից ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային տեղափոխման առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում տվյալների փոխանակում։

Փաստաթղթի գործողությունը տարածվում է միայն ​​մոնիթորինգի պետական համակարգերի տվյալների վրա և չի վերաբերում այն տեղեկատվությանը, որն ստացվում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների արդյունաբերական հարթակներից։ Համաձայնագրի շրջանակներում չի իրականացվում նաև այն տվյալների փոխանակումը, որոնք պետական ​​գաղտնիք են կազմում։

Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները:

--00—ԼՀ