ՌԴ ԱԳՆ-ն ԱՊՀ-ում պառակտման վտանգ չի տեսնում․ Հայաստանը չի հետևի Մոլդովայի օրինակին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ագն

Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարող է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել համագործակցությունից դուրս գալու մասին։

«Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ-ում և շահագրգիռ մասնակից է Համագործակցության մեջ»,- նշել է դիվանագետը։

«Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել՝ հայկական կողմը միացել է հոկտեմբերին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին։ 2023 թվականի 13-ին աջակցել է Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները»,- ասել է նա։

--00—ԼՀ