ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Screenshot_3

ՌԴ Ներքին գործերի նախարարությունը դաշնային որոնման տվյալների բազայում ավելացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի մասին տեղեկությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է «Կոմերսանտ»-ը:

Նշվում է, որ բացի Ավակովից հետախուզվում է նաև Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցը։

Թե քրեական օրենսգրքի կոնկրետ որ հոդվածի հիման վրա է հետախուզում հայտարարվել Ուկրաինայի նախկին նախարարների նկատմամբ, հայտնի չէ:

--00—ՅՄ