Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

1136274

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առանցքային պայման է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման համար: Լիտվան տեսնում է խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը և գնահատում այդ ուղղությամբ ձեռնարկված հստակ քայլերը:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Լիտվա  հարաբերություններին, երկու երկրների միջև կապերի զարգացման հեռանկարներին, Հարավային Կովկասում առկա իրավիճակի նկատմամբ Լիտվայի ունեցած տեսակետներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցմանը, դրանում Լիտվայի հնարավոր դերակատարությանն ու այլ հարցերի։

-Պարոն դեսպան, Հայաստանն ու Լիտվան միշտ ջերմ ու բարեկամական հարաբերություններ են ունեցել։ Ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակը, և ո՞ր կարևոր կետերը կնշեք։

-Քաղաքական երկխոսությունը շատ ինտենսիվ է և գնալով ակտիվանում է 2018 թվականի Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո: Հիմնական մարտահրավերը տեմպերի պահպանումն է և  հստակ բովանդակություն ապահովելը. յուրաքանչյուր քաղաքական գործընթաց պետք է կենտրոնացած լինի մի արդյունքի վրա, որը պետք է լինի հստակ և շոշափելի։ Լիտվան և Հայաստանը կիսում են ընդհանուր պատմական կապեր և փորձառություններ։ Ինքը՝ Լիտվան, անցնելով  վերափոխման դժվարին ճանապարհ, հաջող բարեփոխումների օրինակ է: Մեր հաջողություններն ու քաղած դասերը մոտ են Հայաստանի համատեքստին, մենք շատ լավ հասկանում ենք միմյանց, ուստի Հայաստանին օգտակար փորձի փոխանցումն ու ներդրումը կա և առաջիկայում կմնա գլխավոր խնդիրներից մեկը։ Հայաստանը, Եվրոպական միության՝ որպես բարեփոխումների ծրագրի իրականացման և քաղաքացիական հասարակության ներգրավման հիմնական գործընկերոջ աջակցությամբ, ունի բոլոր հնարավորությունները Հարավային Կովկասում ժողովրդավարական բարեփոխումների առաջատարը դառնալու համար: Իհարկե, բարեփոխումների տեմպերի պահպանման կամ նույնիսկ ուժեղացման պայմաններում մենք շարունակում ենք հետևել, թե ինչպես է Հայաստանը վստահորեն բարձրանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և թափանցիկության միջազգային տարբեր վարկանիշներով: Լիտվան պատրաստ է համագործակցել բոլոր մակարդակներում՝ ամրապնդելու Հայաստանի դիմադրողականության պատմական բեկման այս շատ բարդ փուլում։ Առանցքային բառը դիվերսիֆիկացիան է, և այս ոլորտում, իմանալով Լիտվայի դժվարին, բայց իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու շատ արգասաբեր ուղին, էներգետիկան և այլ ոլորտները, միասին կարող ենք ավելին անել Հայաստանի ճկունության և ինքնիշխանության ամրապնդման համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ