4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

75212972_0_25_1536_889_1280x0_80_0_0_5e33e4ee5c6f0bc6dd975edbbd2f6fc4

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է․ «Արդեն չորս օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ չի էլ շտապում առերեսել Արթուր Սուքոյանին և Դավիթ Լևոնյանին։

Դրանով պայմանավորված՝ պաշտպանության կողմը քննիչին ներկայացրեց միջնորդություն Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն կատարելու, ինչպես նաև «civic.am» լրատվամիջոցի օպերատոր՝ Պետրոս Պետրոսյանին հարցաքննելու վերաբերյալ»։

--00—ՅՄ