Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

original-160c

Մոսկվայից Օրենբուրգ թռչող ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ժամանակ տագնապի ազդանշան է հնչեցրել, ինչի մասին վկայում են Flightradar ծառայության տվյալները։

Airbus A-321 օդանավը ընդհանուր ահազանգ է տվել և հետ թեքվել դեպի Մոսկվա։

Նշվում է, որ ավելի ուշ այն բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում:

--00—ՅՄ